Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նոր ժա­մա­նակ­նե­րը նոր պա­հանջ­ներ թե­լադ­րե­ցին մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թ­յուն­նե­րին»

«Նոր ժա­մա­նակ­նե­րը նոր պա­հանջ­ներ թե­լադ­րե­ցին մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թ­յուն­նե­րին»
21.04.2020 | 00:45

Բա­նա­սի­րա­կան գի­տու­թ­յուն­նե­րի թեկ­նա­ծու, ԵՊՀ դո­ցենտ ՎԱ­ՀԱԳՆ ԶԱ­ՔԱՐ­ՅԱ­ՆԸ ու­շագ­րավ դի­տար­կում­ներ է ա­նում մշա­կույթ-սո­ցիա­լա­կան մե­դիա կա­պի մա­սին: Հա­մա­վա­րա­կի օ­րե­րին մշա­կու­թա­յին կյան­քը տե­ղա­փոխ­վեց վիր­տուալ տի­րույթ: Ա­վե­լի քան երբևէ կարևոր­վե­ցին տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի դե­րը, սո­ցիա­լա­կան գո­վազդն ու հան­րա­յին կա­պե­րի մաս­նա­գետ­նե­րի նպա­տա­կա­յին գոր­ծու­նեու­թ­յու­նը:

-Սո­ցիա­լա­կան հար­թակ­նե­րը որ­քա­նո՞վ են կարևոր­վել մինչ օրս, ո՞ր մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­ներն են լա­վա­գույնս կի­րա­ռել այդ մի­ջոց­նե­րը:
-Սո­ցիա­լա­կան հար­թակ­նե­րի դե­րի ա­ճող ակ­տի­վա­ցու­մը վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րին ա­ռանձ­նա­կի նկա­տե­լի էր, սա­կայն նոր ի­րա­կա­նու­թյան պայ­ման­նե­րում մենք այդ մե­դիա­գոր­ծի­քի ա­ռա­վել նպա­տա­կա­յին, ի­մաս­տա­վոր­ված կի­րառ­ման ա­կա­նա­տե­սը ե­ղանք։ Ե­թե մինչ այդ դրանք ա­ռա­վե­լա­պես օգ­տա­գործ­վում էին հիմ­նա­կա­նում մի­ջանձ­նա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան նպա­տա­կով, ար­դեն գրե­թե մեկ ա­միս է բարձր մշա­կույ­թի հետ հա­ղոր­դակց­վում ենք հենց սո­ցիա­լա­կան հար­թակ­նե­րի մի­ջո­ցով։ Նոր ժա­մա­նակ­նե­րը նոր պա­հանջ­ներ թե­լադ­րե­ցին մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րին։ Այն, ինչ տա­րի­ներ շա­րու­նակ անհ­նար էր թվում հա­յաս­տա­նյան մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րի հա­մար, ըն­դա­մե­նը 2-3 շա­բա­թում ի­րա­կա­նու­թյուն դար­ձավ։ Մշա­կույթն ար­դեն սո­ցիա­լա­կան մե­դիա­յի ան­բա­ժան մասն է, և մենք պետք է նոր ի­րա­կա­նու­թյան պայ­ման­նե­րում խա­ղի նոր կա­նոն­նե­րով ա­ռաջ­նորդ­վենք, փոր­ձենք ա­ռա­վե­լա­գույնս օ­գուտ քա­ղել այն ա­մե­նից, ին­չը մեր կամ­քից ան­կախ մեզ նոր կեն­սա­կերպ թե­լադ­րեց։ Այ­սօր հա­յաս­տա­նյան բո­լոր մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­ներն էլ ի­րենց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում փոր­ձում են տեղ զբա­ղեց­նել սո­ցիա­լա­կան հար­թակ­նե­րում, մի մա­սին շատ լավ է հա­ջող­վում, մյուս­ներն էլ փոր­ձեր են ա­նում զրո­յա­կան կե­տից շարժ­վե­լու հա­մար։ Ի­րա­կա­նում ա­մե­նա­մեծ բա­ցը այս ո­լոր­տում ո­րա­կյալ մաս­նա­գետ­նե­րի պա­կասն է։ Սա շատ ա­րագ պետք է լու­ծել հա­մա­կարգ­ված աշ­խա­տան­քի շնոր­հիվ, չպետք է թող­նել մշա­կու­թա­յին կա­ռույցն ինչ­պես կա­րող է իր գլ­խի ճա­րը տես­նի։
-Կա­րո՞ղ ենք ա­սել, որ ոչ մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րը պատ­րաստ էին նոր մար­տահ­րա­վեր­նե­րին:
-Մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րի մի մա­սը՝ հատ­կա­պես թան­գա­րան­նե­րից և թատ­րոն­նե­րից մի քա­նի­սը, սո­ցիա­լա­կան հար­թակ­նե­րում աշ­խա­տե­լու ո­րո­շա­կի փոր­ձա­ռու­թյուն ու­նե­նա­լով, կա­րո­ղա­ցան ա­րագ կողմ­նո­րոշ­վել և շուտ սկ­սե­ցին ի­րենց կող­մը գրա­վել առ­ցանց տի­րույ­թում գտն­վող հետևորդ­նե­րի այն բա­նա­կը, որ տնա­յին պայ­ման­նե­րում փնտ­րում էր «պա­րապ վախ­տի խա­ղա­լիք»: Շա­տերն էլ, իս­կա­պես գի­տակ­ցե­լով ա­զատ ժա­մա­նակն ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծե­լու կարևո­րու­թյու­նը, ար­ժե­քա­վոր նյու­թի փնտր­տու­քով էին տար­ված։ Հա­մա­վա­րա­կի այս ըն­թաց­քը մեկ ան­գամ ևս փաս­տեց, որ նոր ի­րա­կա­նու­թյան պայ­ման­նե­րում միան­գա­մայն այլ լսա­րա­նի հետ գործ ու­նենք և պար­տա­վոր ենք հաշ­վի առ­նել ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րը։ Մշա­կույ­թը թվա­յին նոր դա­րաշր­ջան է թևա­կո­խում, և այդ հար­թա­կում դիր­քա­վոր­վե­լու կարևոր նա­խադ­րյալ ու պա­րարտ հող կա։ Սա շատ լավ ազ­դակ էր վեր­լու­ծե­լու, հաս­կա­նա­լու, ծրագ­րե­լու հա­մար նոր ժա­մա­նա­կի այ­ցե­լուի ու հան­դի­սա­տե­սի հետ հա­ղոր­դակց­վե­լու նո­րա­բաց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։
-Մինչ օրս փորձ էր ար­վում մարդ­կանց պո­կել հա­մա­ցան­ցից ու բե­րել կի­նո, թատ­րոն, հա­մեր­գաս­րահ, հի­մա ա­սում ենք՝ մնա տա­նը, կի­նո նա­յիր, թան­գա­րա­նում շր­ջիր և այլն: Սա կա­րո՞ղ է դառ­նալ պա­հանջ­ված այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րակ նաև այն ժա­մա­նակ, երբ դուրս գանք ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կից:
-Ի­հար­կե, մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նա­կում նման մտա­վա­խու­թյուն կա, սա­կայն ա­ռա­վել հա­վա­նա­կան է այն, որ տնից թան­գա­րան ու թատ­րոն առ­ցանց տի­րույ­թում այ­ցե­լող քա­ղա­քա­ցին վա­ղը, միան­գա­մայն այլ գի­տակ­ցա­կան մա­կար­դա­կում գտն­վե­լով, իս­կա­պես կարևո­րե­լու է մշա­կույ­թի տեղն ու դե­րը իր ա­ռօ­րյա­յում և դարձ­նե­լու է իր կեն­սա­կեր­պի ան­բա­ժան մա­սը։ Սա բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն կա­րող է դառ­նալ նոր ո­րա­կի մշա­կու­թա­սեր քա­ղա­քա­ցի­ներ ու­նե­նա­լու հար­ցում։ Պար­զա­պես պետք է հա­մա­պա­տաս­խան վեր­լու­ծու­թյուն կա­տա­րել, ըստ ուղ­ղու­թյուն­նե­րի տա­րան­ջա­տել և պլա­նա­վո­րել մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյան հե­տա­գա ռազ­մա­վա­րու­թյու­նը, վեր­լու­ծել նաև այն բա­ցե­րը, ո­րոնք ար­ձա­նագր­վե­ցին այս ըն­թաց­քում, և ի­հար­կե, կարևո­րել մշա­կույ­թի ո­լոր­տում հան­րա­յին կա­պե­րի ո­րա­կա­վոր­ված մաս­նա­գետ­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը։ Յու­րա­քան­չյուր ի­րա­վի­ճա­կից կա­րե­լի է օ­գուտ­ներ քա­ղել, ա­ռա­վել ևս այս­պի­սի ակ­նա­ռու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում, ո­րոնք ար­տա­կարգ դրու­թյան այս ըն­թաց­քում ի հայտ ե­կան մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րի հա­մար։
-Ինձ թվում է` վիր­տուալ մշա­կու­թա­յին ժա­ման­ցը օգ­տա­կար է, հատ­կա­պես նրանց, որ մինչ այս ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով հե­ռա­ցել էին մշա­կույ­թից, ո­րով­հետև, օ­րի­նակ, թատ­րո­նի սի­րա­հա­րը չի ցան­կա­նա ար­վես­տի քաղ­ցը լրաց­նել նկա­րա­հան­ված ներ­կա­յա­ցում դի­տե­լով:
-Ի­հար­կե, թատ­րո­նի սի­րա­հա­րը երբևէ չի բա­վա­րար­վի առ­ցանց տի­րույ­թում մա­տուց­վող նյու­թով։ Այ­սօր մենք առ­ցանց տի­րույ­թում ենք այ­ցե­լում թան­գա­րան և թատ­րոն, նախ, ո­րով­հետև, այ­լընտ­րանք չու­նենք, բա­ցի այդ, նկա­տենք, որ թան­գա­րան­ներն ու թատ­րոն­նե­րը հե­տաքր­քիր մր­ցակ­ցու­թյան մեջ են՝ պո­տեն­ցիալ այ­ցե­լուին լա­վա­գույնս ներ­կա­յա­նա­լու ակն­կա­լի­քով։ Ի վեր­ջո, հրա­շա­լի է այն հան­գա­ման­քը, որ մենք հնա­րա­վո­րու­թյուն ու­նենք հա­ղոր­դակց­վե­լու մեզ մա­տուց­վող բարձ­րար­ժեք մշա­կու­թա­յին նյու­թի հետ, ին­չը շատ վա­ղուց ար­դեն մո­ռա­ցել էին ա­նել հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րը։ Մշա­կու­թա­յին կա­ռույց­նե­րի՝ առ­ցանց տի­րույ­թում գրան­ցած հա­ջո­ղու­թյուն­նե­րին նպաս­տում է նաև տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ մշա­կույ­թից հե­ռա­ցած հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը։ Սա վե­րա­դարձ է բարձր ար­վես­տին, վե­րա­դարձ մշա­կույ­թին, և այլևս կարևոր չէ, թե երբ ու ինչ պայ­ման­նե­րում այդ ա­մե­նը տե­ղի ու­նե­ցավ։ Պար­զա­պես ան­չափ կարևոր է հե­տա­գա­յի հա­մար ամ­րապն­դել ու պա­հել այ­սօր ձեռք բեր­վա­ծը։
-Մեր մշա­կու­թա­յին վիր­տուալ ե­ռու­զե­ռը, ըստ Ձեզ, ի՞նչ դրա­կան կող­մեր ու­նի և ի՞նչ բաց­թո­ղում­ներ:
-Մշա­կու­թա­յին առ­ցանց ի­րա­կա­նու­թյու­նը նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ է բա­ցում հե­տա­գա­յի հա­մար, այս ըն­թաց­քում մե­ծա­թիվ հետևորդ­նե­րով ա­վե­լա­ցող մշա­կու­թա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ֆեյս­բու­քյան է­ջե­րը ճա­նա­չե­լի դարձ­րին նրանց գոր­ծու­նեու­թյու­նը։ Ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո շա­տերն են ցան­կու­թյուն ու­նե­նա­լու թան­գա­րան ու թատ­րոն հա­ճա­խե­լու, քա­նի որ տա­նը մնա­լու այս ըն­թաց­քում շա­տե­րի հա­մար մեր երկ­րի մշա­կու­թա­յին հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ա­ռու­մով նո­րա­նոր բա­ցա­հայ­տում­ներ ե­ղան։ Այս ա­մե­նի ար­դյուն­քում ի հայտ ե­կան բո­լոր այն թե­րա­ցում­նե­րը, ո­րոնք առ­կա էին այ­ցե­լուի, հան­դի­սա­տե­սի հետ հե­տա­դարձ կա­պը պա­հե­լու հար­ցում: Թե­րագ­նա­հատ­վել էին առ­ցանց տի­րույ­թի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Շա­տե­րը տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ կառ­չած լի­նե­լով մի աշ­խա­տաո­ճի, որն այլևս կեն­սու­նակ չէ, ստիպ­ված ե­ղան հենց այս ըն­թաց­քում ջար­դե­լու այդ կա­ղա­պար­նե­րը, քա­նի որ հա­մե­մա­տու­թյան մեջ ակ­նա­ռու էր` ով ին­չով է ներ­կա­յա­նում։ Ի­հար­կե, չպետք է մո­ռա­նանք նաև, որ մշա­կու­թա­յին նյու­թի հետ գործ ու­նե­նա­լիս ա­ռա­վե­լա­գույնս զգույշ է պետք լի­նել, ժա­մա­նա­կա­կից շատ ու շատ PR գոր­ծիք­նե­րից օգտ­վե­լիս պետք է կա­րո­ղա­նալ չա­փի զգա­ցու­մը չկորց­նել։ Ա­վաղ, այդ ա­ռու­մով վրի­պում­ներ ե­ղան, և այդ ա­մե­նը պետք է վեր­լու­ծել:
-Հա­մա­վա­րա­կի օ­րե­րին Գեր­մա­նիան 50 մի­լիարդ եվ­րո­յի չա­փով օգ­նու­թյան փա­թեթ ստեղ­ծեց ար­վես­տա­գետ­նե­րի ու մշա­կու­թա­յին բիզ­նե­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­մար. կարևոր­վեց ստեղ­ծա­գործ մարդ­կանց հա­մար­ձա­կու­թյու­նը ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու հար­ցում։ Մենք կա­րո՞ղ ենք հետևել այդ օ­րի­նա­կին:
-Ճգ­նա­ժա­մի ըն­թաց­քում բազ­մա­թիվ ան­հար­մա­րու­թյուն­ներ են ի հայտ գա­լիս, ո­րոնք սա­կայն նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ են բա­ցում ստեղ­ծա­գործ ան­ձանց հա­մար։ Չի բա­ցառ­վում, որ այս ա­մե­նի ար­դյուն­քում ստեղ­ծա­գոր­ծա­կան նոր ազ­դակ ստա­նան ար­վես­տի գոր­ծիչ­նե­րը, նոր գրա­կա­նու­թյուն ի հայտ գա, նոր թա­տե­րա­խա­ղեր հայ­տն­վեն բե­մում, կի­նե­մա­տոգ­րա­ֆիան նոր ու բա­ցա­ռիկ գոր­ծե­րով հարս­տա­նա։ Փաստ է, որ այ­սօր մենք ու­նենք մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րի կող­քին առ­ցանց տի­րույ­թում գտն­վող ֆեյս­բու­քյան օգ­տա­տե­րե­րի հս­կա­յա­կան բա­նակ։ Մեր մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րը առ­ցանց տի­րույ­թում ի­րենց կող­մից մա­տուց­ված նյու­թե­րի մի քա­նի հա­րյուր հա­զա­րից մինչև մեկ մի­լիոն դի­տում ու­նեն ար­ձա­նագ­րած։ Այս ա­մե­նի ար­դյուն­քում հա­ջորդ քայլն այն պետք է լի­նի, որ մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րը պատ­րաստ լի­նեն ի­րա­կան կյան­քում ար­դա­րաց­նե­լու մարդ­կանց ակն­կա­լիք­նե­րը։ Թվա­յին տի­րույ­թում լր­ջո­րեն դիր­քա­վոր­վե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նի մեր մշա­կույ­թը։
-Այս օ­րե­րին, կար­ծես, մարդ­կանց օգ­նու­թյան է հաս­նում հենց մշա­կույ­թը, այ­նինչ թվում էր, թե մշա­կույթն ին­քը օգ­նու­թյան կա­րիք ու­նի:
-Մենք բա­ցա­ռիկ ի­րա­վի­ճակ ու­նե­ցանք ար­տա­կարգ դրու­թյան այս ըն­թաց­քում: Մշա­կույ­թի ո­լոր­տը յու­րա­տե­սակ ինք­նա­կար­գա­վոր­ման, ինք­նա­կազ­մա­կերպ­ման է­տապ ապ­րեց։ Մշա­կույ­թի գործ­չի խոս­քը մտավ մեր տնե­րը, և այս դեպ­քում այն­քան էլ կարևոր չէ, թե ինչ տար­բե­րա­կով՝ առ­ցա՞նց, թե՞ հե­ռուս­տաե­թե­րի մի­ջո­ցով։ Մեր ի­րա­կա­նու­թյան մեջ ե­ղել են նման ի­րա­վի­ճակ­ներ, մաս­նա­վո­րա­պես 1988 թվա­կա­նի երկ­րա­շար­ժին հա­ջոր­դող օ­րե­րին հե­ռուս­տաե­թե­րից հն­չում էր մեր մտա­վո­րա­կա­նու­թյան հու­սադ­րող խոս­քը։ Այ­սինքն, մեզ հա­մար խորթ չէ այս երևույ­թը, երբ մտա­վո­րա­կա­նը, մշա­կույ­թի գոր­ծի­չը, մշա­կույ­թը հա­սա­րա­կու­թյան կող­քին են ե­ղել տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում, պար­զա­պես մի փոքր հե­ռա­ցել էինք այդ ա­մե­նից, իսկ հա­մա­վա­րա­կը, կար­ծես, սթա­փեց­նող դեր խա­ղաց նաև այս հար­ցում։
-Ա­սում են՝ բարձր ար­վես­տը կա­րիք չու­նի գո­վազ­դի, մինչ­դեռ վատ գո­վազ­դի կամ գո­վազ­դի բա­ցա­կա­յու­թյան ար­դյուն­քում կա­րող է ան­տես­վել, տու­ժել լավ ար­վես­տը:
-Եվ­րո­պա­կան թատ­րոն­նե­րի փոր­ձի ու­սում­նա­սի­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ չնա­յած ա­միս­ներ ա­ռաջ ներ­կա­յա­ցում­նե­րի տոմ­սերն ար­դեն վա­ճառ­ված են լի­նում, սա­կայն, ա­ռանց բա­ցա­ռու­թյան, բո­լոր ներ­կա­յա­ցում­նե­րի հա­մար ար­վում է հան­րահռ­չա­կում։ Սա պար­տա­դիր պայ­ման է ոչ միայն առևտրա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյան հա­մար, այլև ար­վես­տում: Հոգևոր-մշա­կու­թա­յին ո­լոր­տում հան­րա­յին կա­պերն այ­սօր, ա­ռա­վել քան երբևէ, կարևոր են։ Այդ իսկ պատ­ճա­ռով մե­ծա­պես կարևոր են հա­յաս­տա­նյան մշա­կու­թա­յին կա­ռույց­նե­րի մար­քե­թին­գի բա­ժին­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի և հան­րա­յին կա­պե­րի մաս­նա­գետ­նե­րի ո­րա­կա­վոր­մանն ուղղ­ված դա­սըն­թաց­նե­րը, վե­բի­նար­նե­րը։ Հատ­կա­պես այս ըն­թաց­քը կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել և հե­ռա­վար ու­սուց­ման տար­բե­րա­կով լրաց­նել այն բա­ցը, որն առ­կա է մշա­կույ­թի ո­լոր­տում հան­րա­յին կա­պե­րի և մար­քե­թին­գի հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­ներ ու­նե­նա­լու հա­մար։ Ի վեր­ջո մենք ար­դեն 30 տա­րի է նոր հա­սա­րա­կար­գի պայ­ման­նե­րում ենք, սա­կայն մշա­կու­թա­յին կա­ռույց­նե­րում հա­մա­ռո­րեն չենք հրա­ժար­վում խոր­հր­դա­յին տա­րի­նե­րից ար­մա­տա­ցած կա­ռա­վար­ման շատ ու շատ գոր­ծիք­նե­րից։ Ար­վես­տի ո­լոր­տում կա­ռա­վար­ման նոր չա­փա­նիշ­ներ ու մե­խա­նիզմ­ներ կան, ո­րոնք հա­տուկ կարևո­րու­թյուն են տա­լիս հան­րա­յին կա­պե­րին։ Շատ վա­ղուց բա­ցա­ռա­պես թա­տե­րա­կան ազ­դագ­րե­րի տպագ­րու­թյու­նը չի դի­տարկ­վում որ­պես գո­վազ­դա­յին գոր­ծու­նեու­թյուն, ա­ռա­վել ևս մշա­կու­թա­յին կա­ռույ­ցի գո­վազ­դա­յին ռազ­մա­վա­րու­թյան ի­րա­գոր­ծում։ Հու­սանք, որ այս ըն­թաց­քում առ­ցանց տի­րույ­թում մշա­կու­թա­յին կա­ռույց­նե­րի ար­ձա­նագ­րած հա­ջո­ղու­թյուն­նե­րը կարևոր ազ­դակ կհան­դի­սա­նան բո­լոր այն ան­ձանց հա­մար, ով­քեր հա­մա­ռո­րեն չեն ու­զում գի­տակ­ցել մշա­կույ­թի ո­լոր­տում գո­վազ­դի կարևո­րու­թյու­նը։

Զրույցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 7971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ